Դաշինքը գլխավորող եռյակը դիվանագիտական, զինվորական և այլ ոլորտներում հաղթանակի հասած մարդիկ են
Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքը ներկայանում է հստակ նախընտրական ծրագրով, ըստ որի՝ անհրաժեշտ արմատական բարեփոխումները երաշխավորված են, իսկ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույցի» կդառնա իրականություն: Այդ ծրագիրը կլուծի ժողովրդի առջև ծառացած խնդիրները. կիրականացվեն բազմաթիվ արմատական բարեփոխումներ,որոնք ուղղված կլինեն մեր հայրենակիցների խոցելի շերտերի խնդիրների վերացմանը:
Համաշխարհային պատմության մեջ հայ ազգը ունի լրջագույն ներդրում, որով կարող ենք հզորացնել Մայր Հայաստանը, Արցախը և Սփյուռքը: Ունենալով հազարավոր տարիների պատմություն՝ անհրաժեշտ է արդյունավետ կառավարել մեր ունեցած ռեսուրսները, քանի որ մենք ենք մեր պատմության ժառանգորդները, իսկ մեր ամենահարուստ ռեսուրսը մտավոր ունակությունն է, ինտելեկտը, որը պետք է հասկանալ ու պահպանել: Մենք հզոր ենք, համախմբված և միշտ հասնում ենք հաղթանակի:
Վստահելով ձեր քվեն մեզ՝ «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին, դուք կապահովեք ձեր արժանապատիվ կյանքը և հուսալի ապագան: Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր այն ոլորտներն ու մեխանիզմները, որոնք բարեփոխումների կարիք ունեն: Մեր դաշինքը գլխավորող եռյակը դիվանագիտական, զինվորական և մի շարք այլ ոլորտներում հաղթանակի հասած մարդիկ են, որոնք լրջագույն ներդրումներ ունեն Հայաստանի պետականաշինության գործում:
Հ. Գ Վստահեք մեզ, մեր ծրագրերին, որպեսզի միասին գնանք դեպի ժառանգություն, համախմբում, հաղթանակ:
Դաշինքը գլխավորող եռյակը դիվանագիտական, զինվորական և այլ ոլորտներում հաղթանակի հասած մարդիկ են
Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքը ներկայանում է հստակ նախընտրական ծրագրով, ըստ որի՝ անհրաժեշտ արմատական բարեփոխումները երաշխավորված են, իսկ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույցի» կդառնա իրականություն: Այդ ծրագիրը կլուծի ժողովրդի առջև ծառացած խնդիրները. կիրականացվեն բազմաթիվ արմատական բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն մեր հայրենակիցների խոցելի շերտերի խնդիրների վերացմանը:
Համաշխարհային պատմության մեջ հայ ազգը ունի լրջագույն ներդրում, որով կարող ենք հզորացնել Մայր Հայաստանը, Արցախը և Սփյուռքը: Ունենալով հազարավոր տարիների պատմություն՝ անհրաժեշտ է արդյունավետ կառավարել մեր ունեցած ռեսուրսները, քանի որ մենք ենք մեր պատմության ժառանգորդները, իսկ մեր ամենահարուստ ռեսուրսը մտավոր ունակությունն է, ինտելեկտը, որը պետք է հասկանալ ու պահպանել: Մենք հզոր ենք, համախմբված և միշտ հասնում ենք հաղթանակի:
Վստահելով ձեր քվեն մեզ՝ «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին, դուք կապահովեք ձեր արժանապատիվ կյանքը և հուսալի ապագան: Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր այն ոլորտներն ու մեխանիզմները, որոնք բարեփոխումների կարիք ունեն: Մեր դաշինքը գլխավորող եռյակը դիվանագիտական, զինվորական և մի շարք այլ ոլորտներում հաղթանակի հասած մարդիկ են, որոնք լրջագույն ներդրումներ ունեն Հայաստանի պետականաշինության գործում:
Հ. Գ Վստահեք մեզ, մեր ծրագրերին, որպեսզի միասին գնանք դեպի ժառանգություն, համախմբում, հաղթանակ:
«Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի կողմից Արարատի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու Վադիմ Մանասյան