Աշխարհ

20.03.2017 10:55


«Գերմանիայի պարտքի» մասին Թրամփի հայտարարությունները վրդովեցրել են գերմանացի պատգամավորներին

«Գերմանիայի պարտքի» մասին Թրամփի հայտարարությունները  վրդովեցրել են գերմանացի պատգամավորներին

Բունդեսթագի պատգամավորները վրդովմունքի մեջ են ընկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Գերմանիան պարտական է Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ–ին «հզոր և թանկարժեք պաշտպանության» համար։ Այս մասին հաղորդում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը։

Մասնավորապես, Սոցիալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր, ներքաղաքական հարցերով զբաղվող փորձագետ Նիլս Անենը համեմատել է Թրամփի պահվածքը չինական կայսեր՝ իր հպատակների նկատմամբ ունեցած հարաբերությունների հետ, ովքեր պարտավոր են նրան տուրք վճարել։

«ԱՄՆ նախագահի քննդատությունը կբերի միայն դաշինքի պառակտմանը և հարցականի տակ կդնի համատեղ գործողությունները, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներում»,–ասել է Անենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը