Քաղաքական

20.03.2017 09:05


Արթուր Սարգսյանն ապագայում իր տեղն ունենալու է հերոսների պանթեոնում. հայտարարություն

Արթուր Սարգսյանն ապագայում իր տեղն ունենալու է հերոսների պանթեոնում. հայտարարություն

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը

Հայաստանի ներկա վարչախումբը, շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է:

Ազատամարտիկների պանեթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի:

Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին:

«Հաց բերողի» հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին՝ ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 22-ին՝ ժամը 14.00-ին, նույն սրահից:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Այս խորագրի վերջին նյութերը