Կարծիք

19.03.2017 10:00


Եթե ուզում եք իմանալ Բ26-ի նախընտրությունները, հետևեք «Դեմ եմ բոլորին» էջին

Եթե ուզում եք իմանալ Բ26-ի նախընտրությունները, հետևեք «Դեմ եմ բոլորին» էջին

Եթե ուզում եք իմանալ Բ26-ի նախընտրությունները, հետևեք «Դեմ եմ բոլորին» ՖԲ էջին: Օրինակ, թե հատկապես որ ընդդիմադիր ուժերին են «բոլորին դեմերը» փորձում ցեխի հետ խառնել՝ իբր չվստահելով որպես ընդդիմություն: Որ ստատուսների FB գովազդի վրա է առավելագույն գումար ծախսում՝ մաքսիմալ լայքեր ապահովելու համար: Ու հիմնական ուղերձը նույնն է, ինչ որ Բ26-ից սնվող շատ այլ զրպարտամիջոցներինը: Ահավասիկ, սրանը.
«Մենք՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներս, դեմ ենք ընտրություններ կոչվող ֆարսին: Դեմ ենք բոլոր իշխանական և կեղծ ընդդիմադիր ուժերին: Փորձը ցույց է տվել, որ ընտրությունների միջոցով Հայաստանի նման բռնապետական ռեժիմներում որևէ փոփոխության հնարավոր չէ հասնել»:
Այսպիսով,

ուղերձ 1. ընտրություններին պետք չէ մասնակցել, քանի որ դրանում առաջադրված բոլոր ուժերը կեղծ են:
ուղերձ 2. ընտրություններով հնարավոր չէ ոչինչ փոխել:
ուղերձ 3. ընտրությունների փոխարեն մենք ոչինչ չենք առաջարկում:
ՀԵՏԵՒՈՒՅԹՈՒՆ. Ճիշտ է՝ ՀՀԿ-ն վատն է, բայց պետք չէ նրան փոխել, քանի որ բոլորն են վատը:
Այ այսպիսի պարզունակ PR: Իսկ և իսկ ՀՀԿ-ի տեսակին հարիր:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը