Սեյրան Օհանյան. «Մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը»
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքի մարզի Գավառքաղաքում էր։ Գավառցիներին իր խոսքն է հղել դաշինքի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
–Մեզ համար իշխանությունը գերնպատակ չէ, բայց մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը: Մարդիկ երբ երկար ժամանակ իշխանության ղեկին են մնում, լճանում են, և մեր զարգացման համար արագ տեմպեր ձևավորելը միայն ու միայն պետք է տեսնենք իշխանափոխության մեջ: Նոր իշխանություն պետք է գա՝ նոր գիտելիքներով, նոր հմտություններով, նոր ունակություններով, իսկ մենք դա ունենք:
Կառավարման համակարգում մենք նոր մշակույթ պետք է ձևավորենք՝ որոշումների մեջ, մարդկանց հետ վերաբերվելու մեջ, իշխանություն-ժողովուրդ անջրպետը վերացնելու մեջ և ի վերջո, մարդկանց մեջ գաղափարական աշխատանք տանելու մեջ: Մենք պետք է հաշվետու լինենք ժողովրդին: Անձամբ ես առաջին անգամ եմ քաղաքականության մեջ, ես պարտավորվում եմ, որ այդ հաշվետվողականությունը ժողովրդին անպայման տալու եմ,–շեշտել է Ս. Օհանյանը։
Սեյրան Օհանյան. «Մեզ համար նպատակ է իշխանությունը ժողովրդին տալը»
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում էր։ Գավառցիներին իր խոսքն է հղել դաշինքի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

7or.am