Քաղաքական

18.03.2017 14:10


«Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց հայրենիքին և քաղաքացուն»

«Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց հայրենիքին և քաղաքացուն»

Հաց բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց հայրենիքին և քաղաքացուն:

Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության:

Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-արաքսյան նոր հանրապետության կայացման և հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար:

Արթուր Սարգսյանին տանջամահ անելով՝ գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը: Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին և անմահների շարքն անցնելով՝ ոգեշնչեց և ուժ տվեց բազմահազար պայքարողներին:

Արթուրն իր օրինակով նաև վերասահմանեց և բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի և քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու:

Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին և մեր ժողովրդին, միևնույն ժամանակ կոչ ենք անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին:

17 մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան

Այս խորագրի վերջին նյութերը