Աշխարհ

18.03.2017 11:15


Օբամայի նախկին լուսանկարիչը ծաղրել է Թրամփին Մերկելի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով (լուսանկարներ)

Օբամայի նախկին լուսանկարիչը ծաղրել է Թրամփին Մերկելի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով (լուսանկարներ)

Փիթ Սոուզան, ով նախկինում եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անձնական լուսանկարիչը, կրկին ծաղրել է Դոնալդ Թրամփին սոցիալական ցանցերում, այս անգամ Անգելա Մերկելի հետ տեղի ունեցածի պատճառով, երբ Թրամփը հրաժարվել էր Գերմանիայի կանցլերի ձեռքը կրկին սեղմելուց։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ 45–րդ նախագահն արհամարհել է լուսանկարչի՝ Մերկելի ձեռքը սեղմելու խնդրանքը, Սոուզան «Instagram»–ում տեղադրել է 2 արխիվային լուսանկար, որոնցում ներկայացված են Գերմանիայի կանցլերն ու Բարաք Օբաման։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Առաջին լուսանկարում քաղաքական գործիչներին լուսանկարել են 2009թ. Սպիտակ տանն առաջին հանդիպման ժամանակ, Բարաք Օբաման համբուրում է Մերկելի այտը։ Երկրորդ կադրն արված է 2011թ. G20 գագաթաժողովի ժամանակ, որտեղ Օբաման գրկել է Մերկելին։ Այսկերպ Սոուզան որոշել է ցույց տալ, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն ավելի ջերմ ընդունելություն է ցուցաբերել Գերմանիայի կանցլերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը