Ազատության հրապարակից այսօր բողոքի երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ Հաց բերողի, որի մահվան մեջ քաղաքացիները մեղադրում են իշխանություններին։
Մասնակիցները, «Ա՛ր–թո՛ւր», «Հաց բերողին սպանել եք», «Ա՛ր–թո՛ւր, հե՛–րո՛ս» վանկարկումներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, հասել են դեպի Հանրապետության հրապարակ և հավաքվել Կառավարության առաջ։
***
Երթին մասնակցում էր նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
–Եթե իշխանությունները նրան 2–րդ անգամ բերման չենթարկեին, նա մեզ հետ կլիներ։ Ես գլուխ եմ խոնարհում նրա առաջ. սքանչելի կոչում է դա՝ Հաց բերող, արդեն խորհրդանշական։ Իմանալով, որ իշխանություններն արդեն քանի օր չեն թողնում՝ սնունդ մտնի «Սասնա ծռերի» մոտ՝ նա կյանքի գնով արեց դա... Իր մահը սթափեցնող էր, հուսամ՝ այդ ուղերձը ճիշտ կընկալենք և համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք Արթուրին,– «Ազատության» թղթակցի հետ զրույցում ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ ճաղերի հետևում այսօր այլ մարդիկ պիտի լինեն, ոչ թե Ժիրայր Սեֆիլյանը կամ Անդրեաս Ղուկասյանը։
***
Երթի մասնակիցներն իրենց նամակն են հանձնել Կառավարության ներկայացուցչին, որում պահանջում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում։
Կառավարությունից երթի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել են դեպի Ազատության հրապարակ։
***
Մասնակիցները որոշել են գիշերը մնալ Ազատության հրապարակում և շարունակել իրենց պայքարը։
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Հաց բերողի (տեսանյութ)

7or.am