Կարծիք

17.03.2017 12:30


Արթուրը միայն Հաց բերող չէր

Արթուրը միայն Հաց բերող չէր

Շատերին հիմա ձեռնտու է Արթուրին միայն Հաց բերող ներկայացնել՝ կտրելով նրան այն իրադարձությունների համատեքստից, որով նա հանրությանը ճանաչելի դարձավ որպես Հաց բերող: Այդպես հիմա շարմազանովների և տարաբնույթ «գանդիստների» համար հարմար է։ Դա հնարավորություն է տալիս նրանց կարեկից և սգվոր ձևանալ: Արթուրը նաև սասնա ծուռ էր, քանի որ մտքով, սրտով ու մարմնով մերժում էր Սերժիկների՝ հաց փախցնելու համակարգը, որն իրենք կոչում են հայկական պետություն: «Ծռերին» հաց տանելու իր լեյտմոտիվն այն հոգեհարազատությունը և հոգեմիացումն էր, որ նա զգում էր նրանց նկատմամբ: Այն գաղափարական և համոզմունքների նույնականությունը, որի կրողն էին «Ծռերը» և ինքը: Նա «Ծռերից» ոչ մեկին չէր ճանաչել: Դա պարզել էին նաև քննիչները իր և տղերքի հեռախոսազրույցների պատմության վերլուծության արդյունքում: Ինքը չէր գնացել մենակ հաց հասցրել ու ասել «դե լավ, ես գնացի, տղե՛րք»: Ինքը նաև ասել էր, թե «էլ ինչո՞վ կարող եմ օգնել»:

Պարզվել էր, որ օգնելու շատ բան կա: Ռադիոֆիզիկ լինելով՝ կարողացել էր կարգավորել «Ծռերի» ռադիոկապը: Էս ամենն ինքն է ինձ պատմել: Սերժիկները գիտեին, որ ինքը փաստերով «Սանսա ծուռ» չի, բայց իր արած գործերով, հոգով ու սրտով ծուռ է: Դրա համար էլ ուզում էին՝ յոթ փակի տակ պահել:
Ինքը նաև «ոչ մի թիզ հողական» էր և նաև այդ պատճառով էր հայտնվել «Ծռերի» կողքին:

Ինքը վերջին շրջանում նաև ընտրություններով համակարգ փոխելուն էր հավատում, ու քանի որ իրեն հաջղվել էր անել անհնարինը՝ ճեղքել ոստիկանական պատնեշները, հավատում էր նաև այդ «պատնեշը» ճեղքելու «անհնարին» գործին: Մտածում էր «ճիշտ», «ժողովրդական սեր» վայելող մարդկանցով դաշինք կազմելու մասին: Խոսակցությունը շատ նախնական էր, բայց իր համեստությունը խոցելու գնով մի կերպ համաձայնեց, որ եթե դաշինքը ստացվի, այն պետք է կոչվի «Հաց բերողների»: Կարծում եմ, որ երկրոդ անգամ նրան բանտարկեցին հենց այս պատճառով:
Ինքը սասնա ծուռ էր, ինքը Հաց բերող էր, ինքը «ոչ մի թիզ հողական էր», ինքն ամբողջական մարդ էր ու հայ միաժամանակ:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը