Աշխարհ

17.03.2017 12:00


Բելգիան իր քաղաքացիներին հորդորել է զգոն լինել Թուրքիա այցի ընթացքում

Բելգիան իր քաղաքացիներին հորդորել է զգոն լինել Թուրքիա այցի ընթացքում

Բելգիայի ԱԳՆ-ն թագավորության քաղաքացիներին հորդորել է զգոն լինել Թուրքիա այցի ընթացքում. այդ երկրում հնարավոր են ահաբեկչություններ։

«Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, որը կայանալու է 2017 թվականի ապրիլի 16-ին, ճամփորդողներին խորհուրդ ենք տալիս զգոն լինել Թուրքիայի տարածքում եւ խուսափել հանրային վայրերից»,- ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Բելգիայի ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող բելգիացիներին խորհուրդ է տվել խուսափել հատկապես երկրի հարավարեւելյան եւ Սիրիայի ու Իրաքի հետ սահմանակից շրջաններ ուղեւորություններից:

Հիշեցնենք՝ Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը