Աշխարհ

17.03.2017 11:10


Պետդեպը կոչ է արել Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատությունները

Պետդեպը կոչ է արել Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատությունները

ԱՄՆ–ը հորդորում է Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարկ Թոները:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, որտեղի բանտերում ներկայում ավելի քան 150 լրագրող կա, ճնշումներ են իրականացվում ընդդիմության վրա, և նման պայմաններում այդ երկիրը գնում է հանրաքվեի՝ Թոներն ասել է.

«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրականացումը, դատական անկախությունը և մյուս կարևոր ազատությունները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը