Լրահոս

16.03.2017 23:45


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 17-ին չի իրականացնի որևէ նախընտրական քարոզչություն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 17-ին չի իրականացնի որևէ նախընտրական քարոզչություն

Հաց բերողի ինքնազոհաբերումը պետք է մղի բոլորիս համախմբման եւ համատեղ պայքարի՝ հանուն իշխանափոխության

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ որպես հարգանքի տուրք Հաց բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի, վաղը՝ մարտի 17-ին, չի իրականացնի որեւէ նախընտրական քարոզչություն: Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ:
Մենք նաեւ գտնում ենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է եւ չի կարող անհետեւանք մնալ, եւ պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման եւ համատեղ պայքարի:
Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի եւ նրա առողջ ուժերի համախմբման եւ իշխանափոխություն իրականացնելու հրամայականով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ
16 մարտի 2017թ.

Այս խորագրի վերջին նյութերը