Հաց բերողը փոթորիկ առաջացրեց մեր բոլորիս հոգիներում
Մեզանից հեռացավ Մեծ Հայը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը: Հիրավի, «Մարդը մահկանացու է, եւ անմահանալու միակ հնարավորությունը իրենից հետո որեւէ անմահ բան թողնելն է»: Առասպելական իր մի գործողությամբ Հաց բերողը փոթորիկ առաջացրեց մեր բոլորիս հոգիներում և մտքերում՝ մեզ՝ անհույս և անլույս հայաստանցիներիս ուղղելով դեպի փրկության միակ ճանապարհը՝ դեպի ինքներս մեզ, մեր ինքնությունն ու մեր մարդկային բարձրագույն առաքելութունը: Նա զոհվեց Մարդ կոչվելու մեզանում կորսվող տեսակը վերականգնելու համար մղված պայքարում: Արթուր Սարգսյանն անմահացավ՝ մեզ ժառանգելով իր ամենակարևոր՝ Մարդ լինելու ու դրա համար պայքարելու պատգամը: Ժամանակը ցույց կտա, թե մենք ինչպես և ինչ խորությամբ ենք գիտակցել Հաց բերողի այս պատգամը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Հաց բերողը փոթորիկ առաջացրեց մեր բոլորիս հոգիներում
Մեզանից հեռացավ Մեծ Հայը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը: Հիրավի, «Մարդը մահկանացու է, եւ անմահանալու միակ հնարավորությունը իրենից հետո որեւէ անմահ բան թողնելն է»: Առասպելական իր մի գործողությամբ Հաց բերողը փոթորիկ առաջացրեց մեր բոլորիս հոգիներում և մտքերում՝ մեզ՝ անհույս և անլույս հայաստանցիներիս ուղղելով դեպի փրկության միակ ճանապարհը՝ դեպի ինքներս մեզ, մեր ինքնությունն ու մեր մարդկային բարձրագույն առաքելութունը: Նա զոհվեց Մարդ կոչվելու մեզանում կորսվող տեսակը վերականգնելու համար մղված պայքարում: Արթուր Սարգսյանն անմահացավ՝ մեզ ժառանգելով իր ամենակարևոր՝ Մարդ լինելու ու դրա համար պայքարելու պատգամը:
Ժամանակը ցույց կտա, թե մենք ինչպես և ինչ խորությամբ ենք գիտակցել Հաց բերողի այս պատգամը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից