Օձունում քաշքշել են ՕՐՕ դաշինքի անդամներին՝ խոչընդոտելով քարոզարշավ իրականացնելուն. Ստեփան Մարգարյան
Օձուն գյուղում նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հարձակման են ենթարկվել:
Դեպքի մանրամասները պարզելու համար Zham.am-ը կապ հաստատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:
- Օձունում քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ փորձել են խանգարել, քաշքշել են դաշինքի՝ քարոզ իրականացնող անդամներին: Ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Բնականաբար, ոտիկանություն ենք դիմել... Իրականությունն այն է, որ քաշքշել են և թույլ չեն տվել մտնել գյուղ, - պարզաբանեց Ստեփան Մարգարյանը, նշելով, որ դաշինքի ներկայացուցիչների հետ եղել է նաև Ազատ Արշակյանը:

Աղբյուրը՝ Zham.am