Կարծիք

16.03.2017 16:55


Չենք մոռանա՝ ում խղճին է նրա մահը

Չենք մոռանա՝ ում խղճին է նրա մահը

Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացավ, այսինքն՝ այս իշխանությունները հասցրեցին նրան մահվան։ Հասցրեցին մահվան ընդամենը մարդ լինելու համար՝ իր ազնվության ու բարության։ Արթուր Սարգսյանը դարձավ Սերժ Սարգսյանի ռեժիմի 14-րդ զոհը։ Դա միայն նրանք են, ում մենք գիտենք, իսկ քանիսի՞ մասին էդպես էլ չլսեցինք։

Սրանք փոխվողը չեն. սրանց համար հայի կյանքը, մարդու կյանքը արժեք չունեն, այսինքն՝ սրանք այդ արժեքը չափում են քեշ փողով։ Քանի՞ հանցագործ է մեր երկրում ազատ շրջում և ինչ ուզում՝ անում, բայց Սերժ Սարգսյանն այդպես էլ բաց չթողեց մի մարդու, ով սեփական կյանքը վտանգելով՝ մարդկանց սնունդ հասցրեց։ Ի՞նչ է՝ Արթուր Սարգսյանը Երանոսյան եղբայրներից ավելի վտանգավո՞ր էր հասարակության համար։ Դե իհարկե, ոչ։ Եվ ինչքան այսպիսի մարդասպան հանցագործներ կան ազատության մեջ։

Բայց նրանք Սերժ Սարգսյանի համար վտանգ չեն ներկայացնում. նա վախենում էր Արթուրի բարոյական կերպարից և ժողովրդի վերաբերմունքից։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այս անգամ սխալվեց. Արթուրը կապրի մեր սրտերում ու մենք չենք մոռանա՝ ում խղճին է նրա մահը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը