Սեյրան Օհանյան. «Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները»
«Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ Եվ միջազգային ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է համարժեք պաշտպանություն կառուցել գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Աշխարհը եւ, մասնավորապես, Հարավային Կովկասը, 10-15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, և ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:
Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդպես եղել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, եւ այսօր էլ դա է ճշմարիտ ճանապարհը։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ նման հարաբերությունները լինում են արդյունավետ եւ փոխշահավետ, եթե դրանք ունեն դինամիկ զարգացման միտում։ 21-րդ դարում պետությունների հզորությունը չի չափվում միայն տարածքով կամ բնակչության քանակով։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում եւ այլուր։
Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, եւ ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան եւ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաեւ ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։ Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաև արեւմուտքի հետ։ Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ։
Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք մեր տարածաշրջանում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի անխափան աշխատանքի կարեւորագույն բաղադրիչներն են, և այս երկրների հետ հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հնարավորինս խորքային հարաբերությունները ոչ միայն բխում են մեր երկրների շահերից, այլեւ անհրաժեշտ են տարածաշրջանում համաչափ տնտեսական զարգացումը եւ անվտանգությունը ապահովելու նպատակով: Հայաստանի համար չափազանց մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում պատմականորեն ձևավորված, բարի-դրացիական հարաբերությունները նաև արաբական աշխարհի հետ։
Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի չեզոքացումը, միաժամանակ` Իրաքում բոլոր համայնքները ներկայացնող կայուն կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Սիրիայում հնգամյա արյունալի հակամարտության քաղաքական կարգավորումը, որն իր մեջ անպայման պետք է ներառի Սիրիայում ներկայացված համայնքների ճիշտ հարաբերակցությունը, էապես կփոխեն մթնոլորտը եւ քաղաքական գործընթացների տրամաբանությունը Մերձավոր Արեւելքում:
Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում պաղեստինյան ժողովրդի ամբողջական ինքնորոշմանը, ինչպես նաեւ Իսրայել պետության խաղաղ եւ անվտանգ գոյակցությանը: Կարծում ենք, որ «երկու պետություն» լուծումն այլընտրանք չունի: Մենք գիտակցում ենք խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորվող աշխարհաքաղաքական բևեռի նշանակությունը, որտեղ առանցքային դերակատարում ունի Չինաստանը, և որի հետ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, մենք պետք է ձգտենք նոր որակի եւ բովանդակության հարաբերություններ կառուցել:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից
Սեյրան Օհանյան. «Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները»
«Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ Եվ միջազգային ստրատեգիական հարաբերությունների խնդիրն է համարժեք պաշտպանություն կառուցել գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Աշխարհը եւ, մասնավորապես, Հարավային Կովկասը, 10-15 տարի առաջ միանգամայն այլ ռազմաքաղաքական իրավիճակում էին, քան այսօր, եւ տրամաբանական է, որ մենք պետք է դինամիկ կերպով արձագանքեինք նորօրյա իրադարձություններին։ Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, գործունեությունն ու կատարելագործումը այդ քայլերից են, և ես քիչ ջանքեր չեմ ներդրել այդ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:
Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդպես եղել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր, եւ այսօր էլ դա է ճշմարիտ ճանապարհը։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ նման հարաբերությունները լինում են արդյունավետ եւ փոխշահավետ, եթե դրանք ունեն դինամիկ զարգացման միտում։
21-րդ դարում պետությունների հզորությունը չի չափվում միայն տարածքով կամ բնակչության քանակով։ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ արժանի գործընկեր լինելու համար։ Եվ եթե Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք դինամիկ զարգացող ռազմական համագործակցություն, ապա նույնը չի կարելի ասել մյուս ոլորտների վերաբերյալ. մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ որակ տնտեսական հարաբերությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի, գիտության, մշակույթի ոլորտներում եւ այլուր։
Հայաստանն ունի գիտական ծանրակշիռ ներուժ, եւ ես վստահ եմ, որ կարելի է գտնել հետաքրքիր ուղիներ՝ երկու պետությունների գիտական պոտենցիալների ինտեգրացիան եւ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով (խոսքը նաեւ ռազմարդյունաբերական ոլորտին է վերաբերում)։
Այո, Հայաստանն ունի ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Սակայն մյուս կողմից՝ միլիոնավոր հայեր բնակություն են հաստատել արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և դա մեզ պարտավորեցնում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, արդյունավետ հարաբերություններ վարել նաև արեւմուտքի հետ։
Այսպիսով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ։
Բնականաբար, մենք անչափ կարեւորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, որոնք մեր տարածաշրջանում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի անխափան աշխատանքի կարեւորագույն բաղադրիչներն են, և այս երկրների հետ հարաբերությունները նույնպես էական նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության համար: Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հնարավորինս խորքային հարաբերությունները ոչ միայն բխում են մեր երկրների շահերից, այլեւ անհրաժեշտ են տարածաշրջանում համաչափ տնտեսական զարգացումը եւ անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հայաստանի համար չափազանց մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում պատմականորեն ձևավորված, բարի-դրացիական հարաբերությունները նաև արաբական աշխարհի հետ։
Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի չեզոքացումը, միաժամանակ` Իրաքում բոլոր համայնքները ներկայացնող կայուն կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Սիրիայում հնգամյա արյունալի հակամարտության քաղաքական կարգավորումը, որն իր մեջ անպայման պետք է ներառի Սիրիայում ներկայացված համայնքների ճիշտ հարաբերակցությունը, էապես կփոխեն մթնոլորտը եւ քաղաքական գործընթացների տրամաբանությունը Մերձավոր Արեւելքում:
Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում պաղեստինյան ժողովրդի ամբողջական ինքնորոշմանը, ինչպես նաեւ Իսրայել պետության խաղաղ եւ անվտանգ գոյակցությանը: Կարծում ենք, որ «երկու պետություն» լուծումն այլընտրանք չունի:
Մենք գիտակցում ենք խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորվող աշխարհաքաղաքական բևեռի նշանակությունը, որտեղ առանցքային դերակատարում ունի Չինաստանը, և որի հետ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, մենք պետք է ձգտենք նոր որակի եւ բովանդակության հարաբերություններ կառուցել:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից