Վարդան Օսկանյանը՝ ՀՀ անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառների մասին (տեսանյութ)
«Օրերս իմ ելույթներից մեկում անդրադարձա արտաքին քաղաքականությանը՝ մատնանշելով այն հինգ գործոնները, որոնք, իմ կարծիքով, մեր անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառներն են։ Այդ գործոններն են․
- Արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս Երևանի սուվերենության էական անկում։
- Գաղափարական հստակ հենքի բացակայություն, ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականություն։
- Արտաքին քաղաքականության կիրառումը որպես նպատակ, ոչ թե միջոց երկրի խնդիրների լուծման համար։
- Բազմակողմ ակտիվ դիվանագիտության բաց, որը թուլացնում է իր խնդիրները լուծելու Հայաստանի միջազգային ներուժը։
- Դիվանագիտական պաշտոններում ոչ արհեստավարժ մարդկանց նշանակում, ինչի բացասական հետևանքներն օրեցօր ավելի տեսանելի են դառնում։
Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ և, վերջապես, կվերանայենք ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերենք պրոֆեսիոնալներին, որպեսզի կարողանանք արտերկրում արդյունավետ աշխատել։ Ահավասիկ, դիվանագիտությունը կծառայեցնենք մեր տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը։ Ստորև ներկայացնում եմ 2007թ․ իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որն արտացոլում է իմ նշած հինգ կետերի գործնական կիրառումը»։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանըի ֆեյսբուքյան էջից
Վարդան Օսկանյանը՝ ՀՀ անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառների մասին (տեսանյութ)
«Օրերս իմ ելույթներից մեկում անդրադարձա արտաքին քաղաքականությանը՝ մատնանշելով այն հինգ գործոնները, որոնք, իմ կարծիքով, մեր անարդյունավետ արտաքին քաղաքականության պատճառներն են։ Այդ գործոններն են․
- Արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս Երևանի սուվերենության էական անկում։
- Գաղափարական հստակ հենքի բացակայություն, ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականություն։
- Արտաքին քաղաքականության կիրառումը որպես նպատակ, ոչ թե միջոց երկրի խնդիրների լուծման համար։
- Բազմակողմ ակտիվ դիվանագիտության բաց, որը թուլացնում է իր խնդիրները լուծելու Հայաստանի միջազգային ներուժը։
- Դիվանագիտական պաշտոններում ոչ արհեստավարժ մարդկանց նշանակում, ինչի բացասական հետևանքներն օրեցօր ավելի տեսանելի են դառնում։
Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը կդառնա միջոց երկրի խնդիրները լուծելու համար, ակտիվ կներգրավվենք բազմակողմ դիվանագիտության մեջ և, վերջապես, կվերանայենք ամբողջ կադրային քաղաքականությունը, կբերենք պրոֆեսիոնալներին, որպեսզի կարողանանք արտերկրում արդյունավետ աշխատել։ Ահավասիկ, դիվանագիտությունը կծառայեցնենք մեր տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը։
Ստորև ներկայացնում եմ 2007թ․ իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որն արտացոլում է իմ նշած հինգ կետերի գործնական կիրառումը»։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանըի ֆեյսբուքյան էջից