Էլինար Վարդանյան. «Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է»
Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է։ Գյուղում, մարզում կան ֆեոդալներ, որոնք ունեն զինված հրոսակներ, որոնք սովորաբար մնում են անպատժելի, և նրանք ընտրությունների ժամանակ իրենց իրավունք են վերապահում՝ որոշելու, թե ինչպես քվեարկի ժողովուրդը, և ում քարոզչական հավաքին գնա կամ չգնա։
Ես ու իմ ընկերներն ուզում ենք հենց սա փոխել, որ մեր և ձեր երեխաները չապրեն ճորտատիրական կարգերում։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել մեկ այլ թեմայի մասին։ Իշխանության տեսակը մեկ օրում չի փոխվելու։ Ինձ համար ավելի ապշեցնող է իշխանության տակ բացահայտ գործող որոշ լրատվամիջոցների և բլոգերների պահվածքը, որոնք մի հրահանգով տարածում և քարոզում են նախօրոք մշակված կեղծ վարկածներ և մեղադրանքներ։ Սրանով նրանք կրում են նույնքան պատասխանատվություն, գուցե և ավելի, որքան անչափահասին անմարդկային ծեծի ենթարկածները կամ ինքնաձիգով քարոզչություն իրականացնողները։ Այս պահին հիվանդանոցում կա չորս վիրավոր՝ Հայաստանի գյուղերից մեկի չորս սովորական բնակիչ, որոնք, ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և որոշ «չեզոք» բլոգերների, համարձակվել են սեփական կարծիքն ունենալ։
Սա շատ լավ գիտեն նաև կեղծ վարկածներ շրջանառության մեջ դնող լրատվամիջոցներն ու քաղաքացիները, բայց հնազանդորեն կատարում են մեկ կենտրոնից իջեցված հրահանգները։ Նրանց հանձնարարված է մի ողջ գյուղի աչքի առաջ տեղի ունեցած պատմության մեջ «հայտնաբերել» ամերիկյան վարկած, դրսի, ներսի ուժերի, անհատների դավադրություն և այլն։ Ուղղակի ամոթ է։ Կարծում եմ՝ Հայաստանում փոփոխությունները կսկսվեն այն պահից, երբ ամոթի գաղափարը կսկսի հակադրվել հանձնարարականին կամ նյութական մանր շահին։ Ամոթի և անձնական պատասխանատվության գաղափարը մի օր պետք է գերիշխի։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Էլինար Վարդանյան. «Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է»
Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է։ Գյուղում, մարզում կան ֆեոդալներ, որոնք ունեն զինված հրոսակներ, որոնք սովորաբար մնում են անպատժելի, և նրանք ընտրությունների ժամանակ իրենց իրավունք են վերապահում՝ որոշելու, թե ինչպես քվեարկի ժողովուրդը, և ում քարոզչական հավաքին գնա կամ չգնա։
Ես ու իմ ընկերներն ուզում ենք հենց սա փոխել, որ մեր և ձեր երեխաները չապրեն ճորտատիրական կարգերում։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել մեկ այլ թեմայի մասին։ Իշխանության տեսակը մեկ օրում չի փոխվելու։ Ինձ համար ավելի ապշեցնող է իշխանության տակ բացահայտ գործող որոշ լրատվամիջոցների և բլոգերների պահվածքը, որոնք մի հրահանգով տարածում և քարոզում են նախօրոք մշակված կեղծ վարկածներ և մեղադրանքներ։ Սրանով նրանք կրում են նույնքան պատասխանատվություն, գուցե և ավելի, որքան անչափահասին անմարդկային ծեծի ենթարկածները կամ ինքնաձիգով քարոզչություն իրականացնողները։ Այս պահին հիվանդանոցում կա չորս վիրավոր՝ Հայաստանի գյուղերից մեկի չորս սովորական բնակիչ, որոնք, ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և որոշ «չեզոք» բլոգերների, համարձակվել են սեփական կարծիքն ունենալ։
Սա շատ լավ գիտեն նաև կեղծ վարկածներ շրջանառության մեջ դնող լրատվամիջոցներն ու քաղաքացիները, բայց հնազանդորեն կատարում են մեկ կենտրոնից իջեցված հրահանգները։ Նրանց հանձնարարված է մի ողջ գյուղի աչքի առաջ տեղի ունեցած պատմության մեջ «հայտնաբերել» ամերիկյան վարկած, դրսի, ներսի ուժերի, անհատների դավադրություն և այլն։
Ուղղակի ամոթ է։ Կարծում եմ՝ Հայաստանում փոփոխությունները կսկսվեն այն պահից, երբ ամոթի գաղափարը կսկսի հակադրվել հանձնարարականին կամ նյութական մանր շահին։ Ամոթի և անձնական պատասխանատվության գաղափարը մի օր պետք է գերիշխի։