«Անկարայի հետ հարաբերությունների կայունացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ»
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կայունացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կայունացումը չարժե դիտարկել որպես մի գործընթաց, որը կարող է վնասել այլ պետությունների։ Ռուսաստանը չունի նման ծածուկ օրակարգ։ Մենք չենք ստեղծում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ՝ ուղղված երրորդ երկրների դեմ և ինչ–որ մեկի շահերին դիպչող»,–ասել է նախարարը։
Լավրովը հավելել է՝ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը։

7or.am