«Անբիծ» ընտրությունների ջատագով Սերժ Սարգսյանի կուսակցությունն, ըստ էության, ոչ մի դատապարտող խոսք չասաց Ջրառատում տեղի ունեցած հանցագործությունների կապակցությամբ:
«Ոչ տեսել ենք, ոչ լսել ենք» կեցվածք ընդունած իշխող ուժի որոշ գործիչներ միայն կրկնում են նույն բանը. «Հարցը բացառապես իրավական դաշտում է, իրավապահ մարմինների լիրազորությունների ներքո է գտնում»: Մինչդեռ, ջրառատյան բանդիտիզմը ապտակ էր «ազատ, արդար ընտրություններ» անցկացնելու մասին ճամարտակող իշխանությանը:
Այն, որ գյուղապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է հանդիսանում, և այնտեղ, փաստորեն, զինված բանդա է դարանակալում և այն, որ հանցանքի դերակատարներ են ՀՀԿ-ական գյուղապետն իր ազուտակով՝ փոխոստիկանապետով-բանով, այդ ամենը Հանրապետականին քիչ է հետաքրքրում:
ՀՀԿ-ի նման կեցվածքը ավելորդ անգամ ապացուցում է հանրության շրջանում տարածված կարծիքի ճշմարտացիությունը:
Այն, որ իշխանությունն, իսկապես, ամեն ինչ անում է, որպեսզի երկրում պահպանվի վախի մթնոլորտը, որ մարդկանց մտքով հանկարծ չանցնի տնից դուրս գալ ու մասնակցել ընդդիմադիրների նախընտրական հանդիպումներին, որ մարդիկ ապրեն «շառ ու փորձանքից հեռու» գիտակցությամբ, սսկվեն ու չհանդգնեն հայտնվել ՀՀԿ-ի քաղաքական մրցակից համարվող դաշինքի քարոզարշավում ու լսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ իրական գնահատականներ ու տեսակետներ:
Վախի, սարսափի մթոլորտը թանձրացնելով թե ինչի՞ են հասնելու, հայտնի չէ: Դրանով ոչ ՀՀԿ-ի վարկանիշն է բարձրանալու և ոչ էլ ժողովուրդը հավատալու է, թե գործող իշխանության վերարտադրությամբ իրենց կյանքը լավանալու է: Հակառակը, ավելի է վատանալու: Այդ դեպքում արդեն «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի մակագրությամբ քարոզչական «շուշա-կանֆետն» էլ է իրենց համար անհասանելի լինելու:
Իշխող ուժը հիանալի գիտի, որ ինքն անտանելի է դարձել ժողովրդի մեծամասնության համար:
ՀՀԿ-ն և նրա ղեկավարը հիանալի գիտեն, որ անցած տարիներին ժողովրդի համար ոչ մի կենսական խնդիր չեն կարողացել լուծել, երկիրը «բրախել» են մի կողմ ու զբաղվել են միայն թալանով: Եվ գիտեն, որ ժողովուրդը հենց այդ պատճառով տանել չի կարողանում իրենց: Ուրեմն՝ մնում է վախեցնելով սանձել ամեն պահի պոռթկալու, ընդվզելու պատրաստ ժողովրդին:
Ամենաթողության, անպատժելիության, ահ ու սարսափի մթնոլորտի հեղինակները կարծում են, թե իրենց դեմ խաղ չկա: Կա՛, հաստատ, կա:
«Պետպատվերով» բանդիտիզմ

Կիմա Եղիազարյան