Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի կուսակցությունը
Նիդեռլանդներում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Մարկ Ռյուտեի «Հանուն ազատության ու ժողովրդավարության ազգային կուսակցությունը», որը կարող է ունենալ 32 մանդատ: Այս մասին հայտնում է «Vesti.ru»–ն։
Հերտ Վալդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը դեմ է ներգաղթին, իսլամին, միասնական Եվրամիությանը, խորհրդարանում կարող է հավակնել միայն 19 տեղի:
Նմանատիպ արդյունք ունի ևս երեք կուսակցություն:
Անցած ընտրություններում վարչապետի կուսակցությունը երկու անգամ ավելի շատ մանդատի հնարավորություն էր ստացել:
Եվրոպացի առաջնորդներն արդեն շնորհավորել են Մարկ Ռյուտեին և չեն թաքցրել իրենց ուրախությունը եվրասկեպտիկի պարտության համար:

7or.am