Աշխարհ

15.03.2017 13:05


«Եթե վիզային ռեժիմը չչեղարկվի, միգրացիոն համաձայնագրի հետ կապված կոնկրոտ քայլեր կձեռնարկենք»

«Եթե վիզային ռեժիմը չչեղարկվի, միգրացիոն համաձայնագրի հետ կապված կոնկրոտ քայլեր կձեռնարկենք»

Եվրոպական մի շարք պետությունների հետ հարաբերությունների լարվածության համապատկերին Անկարան կրկին օրակարգ է բերել ԵՄ-ին ուղղված վիզային ռեժիմը չեղարկելու իր պահանջը:

«Demokrathaber.net»–ի փոխանցմամբ՝ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չչեղարկի վիզային ռեժիմը, ապա իրենք Միգրացիոն համաձայնագիրը վերանայելու ուղղությամբ կոնկրետ քայլերի կանցնեն:

«Մեր համբերությունն էլ անսպառ չէ: Այս հարցում մեր քաղաքացիներն էլ սպասելիքներ ունեն: Եթե վիզային ռեժիմի ազատականացում տեղի չունենա, ապա Միգրացիոն համաձայնագրի հետ կապված քայլեր կանենք, քանի որ պայմանագրի պահանջը հետևյալն էր` միգրացիա, հետ ընդունում և վիզային ռեժիմի ազատականացում: Մենք մինչև այսօր կիրառել ենք միգրացիոն համաձայնագիրը իր բոլոր կետերով»,- ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Եվրոպան 2-րդ համաշխարհային պատերազմին նախորդած վիճակին է մոտենում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը