Աշխարհ

15.03.2017 12:30


Թրամփը պատրաստվում է այս շաբաթ ընդունել Անգելա Մերկելին. WP.

Թրամփը պատրաստվում է այս շաբաթ ընդունել Անգելա Մերկելին. WP.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այս շաբաթ Սպիտակ տանը հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին գրում է «The Washington Post»–ը։

Այցելությունը, որը նշանակված էր երեքշաբթի, հետաձգվել է մինչեւ ուրբաթ Վաշինգտոնում վատ եղանակի պատճառով։

«Թրամփը փորձում է դուռը փակել մահմեդական փախստականների առջև, իսկ Մերկելը բացել է այդ դուռը։ Թրամփն ինքն իրեն կոշտ բանակցող է համարում։ Իսկ Մերկելը հավասարակշռված փոխզիջում գտնելու վարպետ է։ Թրամփի համար առաջնայինը Ամերիկան է։ Իսկ Մերկելը նախ և առաջ գլոբալիստ է»,- գրում է պարբերականը։

Պարբերականը նկատում է՝ չնայած Մերկելը Թրամփի ու նրա նախընտրական թիմի թիրախներից մեկն է եղել, բայց նա պատրաստ է մոռանալ այդ մասին։

«Խոսել իրար հետ, այլ ոչ թե իրար մասին. սա՛ է լինելու իմ կարգախոսը այդ այցելության ժամանակ, որին ես անհամբեր սպասում եմ»,- ասել է Մերկելը։

Ըստ ԵՄ միջազգային հարաբերությունների հարցերով բեռլինյան գրասենյակի ղեկավար Ջոզեֆ Ջեննինգի՝ Մերկելն ուզում է Գերմանիայում ու Եվրոպայում քաղաքական աշխարհին ցույց տալ, որ ինքն ունակ է լեզու գտնել Թրամփի հետ։

Նա հավելել է՝ Մերկելը գիտի, որ բանակցությունների ժամանակ Թրամփի ռազմավարության բաղկացուցիչներից մեկն է գործընկերներին վախեցնելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը