Աշխարհ

15.03.2017 11:30


Օլանդ. «Ուզում ենք վերականգնել ԼՂ հարցով բանակցությունները»

Օլանդ. «Ուզում ենք վերականգնել ԼՂ հարցով բանակցությունները»

Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետո փաստաթղթերի ստորագրումից հետո Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել վերականգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք ուզում ենք վերականգնել բանակցությունները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ուզում ենք, որպեսզի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ևս ներդրում ունենան այդ գործընթացում: Կարծում ենք, որ չափանիշները հայտնի են, և կարելի է այս ձգձգված հակամարտության լուծման ուղի գտնել»,- ասել է Օլանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը