Աշխարհ

15.03.2017 09:55


«Լեսթերն» ու «Յուվենթուսը» ՉԼ ¼–ում են (տեսանյութ)

«Լեսթերն» ու «Յուվենթուսը» ՉԼ ¼–ում են (տեսանյութ)

Նախօրեին երեկոյան կայացավ ՉԼ 1/8 եզրափակչի 2 պատասխան հանդիպում, որի արդյունքում որոշվեցին ¼ եզրափակչի հերթական մասնակիցները։

Անգլիական «Լեսթերը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիային» (առաջին խաղում՝ 1:2), իսկ թուրինյան «Յուվենթուսը» նվազագույն՝ 1։0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Պորտուին» (առաջին հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով)։

Այսպիսով, «Լեսթերն» ու «Յուվենթուսն» անցան ՉԼ ¼ եզրափակիչ, որի վերջին մասնակիցները կորոշվեն այսօր՝ «Ատլետիկո»–«Բայեր» և «Մոնակո»–«Մանչեսթեր Սիթի» դիմակայություններից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը