Քաղաքական

14.03.2017 18:35


«Ավտոմատով զինվածները նույն մարդիկ էին, ովքեր կրակել էին նախորդ անգամ»

«Ավտոմատով զինվածները նույն մարդիկ էին, ովքեր կրակել էին նախորդ անգամ»

«Zham.am»-ը կապ է հաստատել Ջրառատում միջադեպին ծանոթ բնակիչների հետ, որոնք էլ մանրամասներ են հաղորդել հարձակումից տուժած քաղաքացիներից.

«Մի դպրոցական 16 տարեկան տղայի նեղել են, հետևից ընկել են: Տղան, բնականաբար, զանգել է իր բարեկամներին, որովհետև դպրոցական երեխա է: Նրանք եկել են, որպեսզի տեսնեն, թե ինչ է եղել, ու այդ պահին գյուղապետարանից բազմաթիվ մարդիկ զենքով, ավտոմատով հայտնվում են շենքի դիմաց ու հարձակվում այդ մարդկանց վրա»:


«Մեկին գցել են գետնին ու դանակով մի քանի հարվածներ հասցրել, այս պահին վիրահատում են, իսկ 16-ամյա տղային, դպրոցական տղային, լոմով խփել ջարդել են թևը: Բավականին բարդ կոտրվածք է», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեկ ուրիշին էլ «վիրավորել են ոտքից, ավտոմատով են կրակել և լոմով հարվածել գլխին, վիրահատում են: Մյուսն էլ գլխին լոմի հարված է ստացել»:


Ջրառատի բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ «ավտոմատով զինվածները բոլորը նույն մարդիկ են, ովքեր նախորդ օրը կրակել էին, դրանք բոլորը և գյուղապետը դրանց մեջ է մտնում»:


Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը