Արմեն Մարտիրոսյան. «Չե՛նք հրաժարվելու քարոզարշավից»
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահԱրմեն Մարտիրոսյանն այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անդրադառնալով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ նշել է։
–Իշխանությունների ցանկացածը չենք անելու՝ չե՛նք հրաժարվելու քարոզարշավից, քանի որ մեր մոտեցումները պիտի հասցնենք ամբողջ Հայաստանին, մեր քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն։ Ոստիկանությունը պետք է ծառայի բացառապես օրենքին և ժողովրդին։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, որոշ ոստիկանների անպատժելիության հետևանք է։ Խստիվ դատապարտում ենք և պահանջում օրինականության վերականգնում։ Իշխանություններն այլևս տապալել են նորմալ ընտրություններ անցկացնելու իրենց վրա դրված օրինական պարտականությունը և միջազգային գործընկերների կողմից տրված հանձնառությունը։ Եթե 2 օր առաջ Լևոն Երանոսյանի եղբայրը պատժվեր անօրինական կերպով զենք կրելու, մարդկանց տան վրա հարձակվելու համար, այսօր այս դեպքը չէր լինի։ Ոստիկանությունը չպետք է լինի պատժիչ օղակ հասարակության և ժողովրդի վրա, որն իր հարկերից ու մուծումներից ոստիկանությանն աշխատավարձ է տալիս. նրա դերը պիտի լինի հանցագործության դեմ պայքարը, ոչ թե անօրինական իշխանությունների պաշտպանությունը։ Այս հանձնառությունը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը կյանքի է կոչելու իշխանության գալուց, անարդարությունը Հայաստանում վերանալու է։
Արմեն Մարտիրոսյան. «Չե՛նք հրաժարվելու քարոզարշավից»
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անդրադառնալով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ նշել է։
–Իշխանությունների ցանկացածը չենք անելու՝ չե՛նք հրաժարվելու քարոզարշավից, քանի որ մեր մոտեցումները պիտի հասցնենք ամբողջ Հայաստանին, մեր քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն։ Ոստիկանությունը պետք է ծառայի բացառապես օրենքին և ժողովրդին։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, որոշ ոստիկանների անպատժելիության հետևանք է։ Խստիվ դատապարտում ենք և պահանջում օրինականության վերականգնում։ Իշխանություններն այլևս տապալել են նորմալ ընտրություններ անցկացնելու իրենց վրա դրված օրինական պարտականությունը և միջազգային գործընկերների կողմից տրված հանձնառությունը։ Եթե 2 օր առաջ Լևոն Երանոսյանի եղբայրը պատժվեր անօրինական կերպով զենք կրելու, մարդկանց տան վրա հարձակվելու համար, այսօր այս դեպքը չէր լինի։ Ոստիկանությունը չպետք է լինի պատժիչ օղակ հասարակության և ժողովրդի վրա, որն իր հարկերից ու մուծումներից ոստիկանությանն աշխատավարձ է տալիս. նրա դերը պիտի լինի հանցագործության դեմ պայքարը, ոչ թե անօրինական իշխանությունների պաշտպանությունը։ Այս հանձնառությունը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը կյանքի է կոչելու իշխանության գալուց, անարդարությունը Հայաստանում վերանալու է։
Տեսանյութն՝ այստեղ
7or.am