Կարծիք

14.03.2017 16:57


««Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը փոշիանում է Ջրառատ գյուղում»

««Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը փոշիանում է Ջրառատ գյուղում»

«Անվտանգություն և առաջընթաց»։ Սա ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն է, որն ուղղակի փոշիանում է Ջրառատ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Ավելին՝ կա տեսանյութ, որից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն են ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը։

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը կամ մյուս օրը չեն մտնի ձեր տները և զենքով չեն սպառնա ձեզ։ Խորենացու փողոցում տեղի ունեցած իրադարձություններն էլ դրա «պատմական վկաներն են»։

Դե հիմա գնացեք ու ՀՀԿ-ին ընտրեք, որ վաղը կամ մյուս օրն էլ ձեր վրա զենք պահեն։

Սյուրռեալիզմ․․․․․․․․․․․

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը