Կարծիք

14.03.2017 15:50


Երանոսյան եղբայրների ու ազգականների «բենեֆիսը» դեռ շարունակվելու է

Երանոսյան եղբայրների ու ազգականների «բենեֆիսը» դեռ շարունակվելու է

Ոնց հասկանում եմ՝ Երանոսյաններից պրծում չկա: Դեռ մի քանի օր առաջ Ջրառատ գյուղում իրենց «հերոսական» արարքով փայլող Երանոսյան եղբայրներն, իրենց ոճին ու սկզբունքներին չդավաճանելով, զենքով ահաբեկել էին բնակիչներն, քանի որ բնակիչները մասնակցել էին ՕՐՕ դաշինքի նախընտրական հավաքին, հիմա էլ իմանում ենք, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են: Ասինքն՝ նա կշարունակի զենք ու զրահով ժողովրդին վախեցնել ու սպառնալ, եթե մեկը համարձակվի նրանց ասել՝ «աչքիդ վերևն ունք կա»:

Ու պազվում է՝ Ոստիկանության ներքին զործերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրն աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ: Այսինքն՝ Երանոսյան եղբայրների ու ազգականների «բենեֆիսը» դեռ շարունակվելու է՝ էլ ավելի նոր որակ ու կարգավիճակ ստացած:

Երանոսյանները միշտ էլ աչքի են ընկնում իրենց «ջարդեմ-փշրեմ», «կրակեմ-մորթեմ» հայտնի պահվածքով, և նրանք դրա համար երբեք արժանի պատիժ չեն ստացել: Ու այդ «բեսպրեդելներն» այնքան ժամանակ կշարունակեն իրենց «կինոյի տղայի» տեղը դնել, մինչև Սերժ Սարգսյանն անձամբ չմիջամտի ու քայլեր չձեռնարկի նրանց պատժելու ուղղությամբ: Նրանք եղբայրներով այնքան ժամանակ ազգի չարիքը կմնան, մինչև Սերժ Սարգսյանը նրանց ոչ թե մեդալներով պարուրի, այլ բանտ նստեցնի՝ որպես ազգի վրա զենք ու զրահ բարձրացնող, ոչ մարդկային արարքների դիմաց:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը