Կարծիք

14.03.2017 15:35


22,5 միլիոն քվեաթերթիկ է տպվելու, որից 20 միլիոնը հենց այնպես պիտի նետվի աղբարկղը (տեսանյութ)

22,5 միլիոն քվեաթերթիկ է տպվելու, որից 20 միլիոնը հենց այնպես պիտի նետվի աղբարկղը (տեսանյութ)

Տեսնես՝ Ընտրական օրենսգիրքը կազմողները ինչո՞վ են մտածել: 9 քվեաթերթիկ՝ յուրաքանչյուր քաղաքացուն, որից 8-ը դեն պիտի նետվի:

Եթե հաշվի առնենք, որ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2,5 միլիոն ընտրող, ապա կարող ենք ենթադրել, որ տպվելու է «9 բազմապատկած 2,5 միլիոն» քվեաթերթիկ:

Ստացվում է՝ 22,5 միլիոն քվեաթերթիկ է տպվելու, որից 20 միլիոն թերթիկը հենց այնպես պիտի նետվի աղբարկղը:

Հաշվեք, թե դա ինչքան գումար է նստում մեզ վրա: Դա էլ մի կողմ՝ լավ, էսքան անխնամ կարելի՞ է լինել բնության նկատմամբ: Այդ ամեն նետված քվեաթերթիկը կտրված ծառից է:

Աննա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը