Աշխարհ

14.03.2017 14:15


Հոլանդիայի վարչապետը նշել է՝ իր երկիրն ավելի շատ բարկանալու պատճառներ ունի Թուրքիայի վրա

Հոլանդիայի վարչապետը նշել է՝ իր երկիրն ավելի շատ բարկանալու պատճառներ ունի Թուրքիայի վրա

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից Հոլանդիայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Ռյուտեն, մասնավորապես, նշել է, որ իրականում իր երկիրն ավելի շատ բարկանալու պատճառներ ունի, և տարօրինակ է, որ նման պայմաններում Թուրքիան է Հոլանդիայի դեմ պատժամիջոցներ սահմանում:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով, Թուրքիայի կողմից սահմանված պատժամիջոցները, Հոլանդիայի վարչապետի կարծիքով, «այնքան էլ վատը չեն»:

Դրանք են՝
1.Թուրքիան թույլ չի տա երկիր մուտք գործել Նիդեռլանդների դեսպանին, ով այս պահին արձակուրդում է և գտնվում է Թուրքիայի սահմաններից դուրս: Նրա վերադարձը կարգելվի այնքան ժամանակ, քանի դեռ Հոլանդիան չի կատարել Թուրքիայի պահանջները:

2.Երկու երկրների միջև կդադարեցվեն բարձրաստիճան դիվանագիտական հարաբերություններն այնքան ժամանակ, մինչև Հոլանդիան փոխհատուցի իր արարքի համար:

3. Պաշտոնական այցով Թուրքիա ժամանել պատրաստվող հոլանդացի դիվանագետների այցը կարգելվի: Թուրքիան կարգելի դիվանագիտական թռիչքները այնքան ժամանակ, մինչև Հոլանդիան փոխհատուցի իր արարքի համար:

4. Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կառաջարկվի լուծարել ԹԱՄԺ-ի և Հոլանդիայի խորհրդարանի միջև բարեկամության խմբի թուրքական մասը:

Այս խորագրի վերջին նյութերը