Աշխարհ

14.03.2017 12:45


ԻՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից

ԻՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից

Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում գտնվող «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) կենտրոնական գրասենյակում Ադրբեջանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Խոջալուի դեպքերին:

Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «Milli gazete»–ին հղումով, միջոցառման ժամանակ ելույթ ունեցած ԻՀԿ գլխավոր քարտուղար Յուսուֆ ալ-Ուսեյմին, տուրք տալով ադրբեջանական կեղծ թեզերին, նշել է, թե Խոջալուի դեպքերը հետևանք են «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի օկուպացիայի»: Նա Հայաստանին կոչ է արել ժամ առաջ դուրս գալ «ադրբեջանական» հողերից:

Ուսեյմինը ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «վերջինս հարգանքով վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և վերջ դնի օկուպացիային»:

Աղբյուրը նկատում է՝ 56 իսլամական երկիր ներառող այս կազմակերպությունը Ղարաբաղի հարցում մշտապես հանդես է եկել ընդգծված ադրբեջանամետ պահվածքով ու կողմնակալ հայտարարություններով:

Այս խորագրի վերջին նյութերը