Մարտի 11-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին ու թեկնածուներին ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։
«Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։ Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ թե իրենք՝ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ»։
Անշուշտ, նման կոչի անհրաժեշտությունը կար, քանի որ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն՝ Միհրան Պողոսյանը, արդեն դիմել էր նման քստմնելի արարքի՝ իր քարոզարշավին մասնակից դարձնելով զոհերի մայրերին (որոնցից մեկն իր ելույթում գովեց ու շնորհակալություն հայտնեց թեկնածուին): Սակայն բավական էր, որ Սեյրան Օհանյանը հանդես գար նման կոչ-հայտարարությամբ, հաջորդ օրը Արմավիր քաղաքում տեղի ունեցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ «հանկարծ» այնտեղ հայտնվեց 8 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայր Նանա Մուրադյանը, որն ընդհատեց դաշինքի ներկայացուցիչների ելույթները և ասաց, որ իր որդին մահացել է Օհանյանի՝ նախարար եղած տարիներին:
Բացի այդ, նա խոսեց անորակ վառելիքի մասին:
«Իմ տղուն հենց դրա համար են սպանել, որովհետև իմ տղեն ականատես ա եղել վառելանյութի գողությանը»,- հայտարարեց մահացած զինծառայողի մայրը:
Մինչդեռ, իրավապահների պնդմամբ, նրա որդին ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Զարմանալին այն է, որ Նանա Գրիգորյանը «վառելանյութի թեմային» անդրադարձավ: Մեր խոնարհումը որդեկորույս մորը, բայց չենք կարող չնկատել, որ նա ուղղորդված էր գործում: Թե ում կողմից, դժվար չէ կռահել:
Օհանյանի կոչն ահագին ծանր է տարել իշխանությունը, և ահա որոշել են այսկերպ «հակադարձել»: Ըստ էության, շարունակելով «օգտագործել» բանակում մահացած զինծառայողի մորը՝ տվյալ դեպքում արդեն քաղաքական մրցակցի դեմ հակաքարոզչություն իրականացնելու ձևով:
Իշխող ուժն ու նրա ղեկավարը չեն խորշում արգահատելի միջոցների դիմելուց ու կարող են ամեն տեղ տարբեր թեմաներով «դեսանտ» իջեցնել: Բայց, ախր, անցած 8 տարիներին՝ տարվա բոլոր եղանակներին, այս կինը և բանակում մահացած էլի մի քանի զինվորների ծնողներ Բաղրամյան 26-ի դիմաց ակցիաներ էին իրականացնում՝ պատասխան պահանջելով երկրի նախագահից (որը դատաիրավական համակարգի պատասխանատուն է) և գերագույն գլխավոր հրամանատարից: Երբեմն էլ ոստիկանների կողմից բռնությամբ հեռացվում էին պալատի մատույցներից:
Եվ ընդամենը մի անգամ Սերժ Սարգսյանը որոշեց դուրս գալ պալատից ու մի քանի րոպեով «շփվել» նրանց հետ: Բայց ճաղերի հետևից: Իսկ այդ տարիներին նախարար Օհանյանը բազմաթիվ որդեկորույս մայրերի հետ է հանդիպել, լսել նրանց ու փորձել աջակցել անարդար դատաիրավական գործընթացներում պարզություն մտցնելու հարցում: Եվ չնայած գործադրած ջանքերին՝ դատաիրավական համակարգում անգամ մեծ ցանկության դեպքում էլ նա ոչինչ փոխել չէր կարող: Ինչպես շատ այլ ոլորտներում, որոնց գործունեության արդյունավետությունից է նաև կախված Զինված ուժերում իրական բարեփոխումներ կատարելու և թիկունքն ամրացնելու խնդիրները պատշաճորեն լուծելու գործը:
Այս ամենի մասին Օհանյանը քանիցս արտահայտվել է: Այդ ամենի մասին շատ լավ գիտեն նաև այդ կնոջն ուղղորդողները: Ամո՛թ է, էլի, նման ճղճիմ մեթոդներով փորձել պայքարել քաղաքական մրցակցի և, ընդհանրապես, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ:
Նախընտրական ճղճիմ տեխնոլոգիաներ

Կիմա Եղիազարյան