Աշխարհ

13.03.2017 17:40


Թուրքիայի ԱԳՆ–ն 2 նոտա է հղել Հոլանդիային

Թուրքիայի ԱԳՆ–ն 2 նոտա է հղել Հոլանդիային

Թուրքիայի և Հոլանդիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում:

Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո Հոլանդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը 3-րդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։

Հոլանդիայի դեսպանության հավատարմատարին միանգամից 2 նոտա է հանձնվել:

Առաջին նոտայով պաշտոնական Անկարան քննադատել է թուրք նախարարների նկատմամբ ցուցաբերված «դիվանագիտական էթիկային և միջազգային կոնվենցիաներին հակասող» վերաբերմունքը և Հոլանդիայի իշխանություններից պահանջել պաշտոնապես գրավոր ներողություն խնդրել:

Երկրորդ նոտան վերաբերվում է Հոլանդիայում թուրք ցուցարարների անցկացրած ակցիային արված հոլանդական ոստիկանության «անհամաչափ» միջամտությանը:

Բացի այդ, պահանջ է ներկայացվել Հոլանդիայի իշխանություններին հետաքննություն սկսել թուրք նախարարների և թուրք բնակչության դեմ դրսևորված խախտումների վերաբերյալ, դրանք կատարողներին պատասխանատվության ենթարկել և այդ մասին տեղեկացնել Թուրքիայի ԱԳՆ-ին:

Այս խորագրի վերջին նյութերը