Աշխարհ

13.03.2017 17:25


Նիդեռլանդներն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Թուրքիայում

Նիդեռլանդներն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Թուրքիայում

Նիդեռլանդների ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալու կոչ է արել։

«Մարտի 11-ից Նիդեռլանդների ու Թուրքիայի միջև դիվանագիտական լարված իրադրություն է ստեղծվել: Զգո՛ւյշ եղեք ամբողջ Թուրքիայի տարածքում և խուսափե՛ք հանրահավաքներից ու մարդկանց կուտակումներից»,-ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները երկրից արտաքսել էին Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը