Ս. Օհանյան. «Երբ ավարտվեն այս ընտրությունները, միասին ենք ապրելու Հայաստանում»
–Անընդունելի է, երբ հանրահավաքների ժամանակ փորձում են վիրավորել կամ չթողնել, որպեսզի մարդիկ մասնակցեն այդ հանրահավաքներին։ Միջադեպ է եղել, այդ միջադեպից հետո փորձել են նաև զենք կիրառել, սակայն իմ թիմակիցների հմուտ գործողությունների շնորհիվ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին։ Ես հորդորել եմ իրավապահ մարմիններին, որ երբ տեղի է ունենում միջադեպ, չի կարելի մի կողմի մարդկանց ձերբակալել, նրանց ասել եմ, որ հավասարաչափ տանեն, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք,–այս մասին այսօր՝ մարտի 13–ին, Վետերանների միավորում այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մարտի 12–ին Արմավիր մարզի Ջրառատ գյուղում դաշինքի համակրի հետ տեղի ունեցած միջադեպին։
Հարցին, թե որն է եղել բուն միջադեպի պատճառը, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ չնայած նրան, որ պատճառը փորձում են ներկայացնել հնուցեկած խնդիրների տեսանկյունից, ինչպես ինքն է նշել՝ ընտրություններ, միջանձնային հարաբերություններ, բուն միջադեպի պատճառը եղել է իրենց հանրահավաքին գտնվող մարդկանց մասնակցել թույլ չտալը, վիրավորելը և հայհոյանք տալը։
Ս. Օհանյանը նաև նշել է, որ միջադեպի ընթացքում կրակոց ևս եղել է։
Նա իր ուղերձն է հղել միջադեպի հեղինակներին՝ հորդորելով քարոզարշավը քաղաքակիրթ, բարեկիրթ ձևով տանել, օրենքներ չխախտել, փորձել միմյանց չվիրավորել, փորձել այդ ամենը չտեղափոխել կենցաղային մակարդակ, միջանձնային հարաբերությունների։
–Մենք ոչ մեկին չենք վիրավորում, քաղաքակիրթ ձևով ենք տանում ընտրարշավը, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ, կարելի է ասել, առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են, մեր ՀՀ քաղաքացիներն են։ Ի վերջո, երբ ավարտվեն այս ընտրությունները, մենք միասին ենք շարունակելու մտածել մեր երկրի մասին և միասին ենք ապրելու Հայաստանում,–հավելել է Սեյրան Օհանյանը։
Ս. Օհանյան. «Երբ ավարտվեն այս ընտրությունները, միասին ենք ապրելու Հայաստանում»
–Անընդունելի է, երբ հանրահավաքների ժամանակ փորձում են վիրավորել կամ չթողնել, որպեսզի մարդիկ մասնակցեն այդ հանրահավաքներին։ Միջադեպ է եղել, այդ միջադեպից հետո փորձել են նաև զենք կիրառել, սակայն իմ թիմակիցների հմուտ գործողությունների շնորհիվ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին։ Ես հորդորել եմ իրավապահ մարմիններին, որ երբ տեղի է ունենում միջադեպ, չի կարելի մի կողմի մարդկանց ձերբակալել, նրանց ասել եմ, որ հավասարաչափ տանեն, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք,–այս մասին այսօր՝ մարտի 13–ին, Վետերանների միավորում այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մարտի 12–ին Արմավիր մարզի Ջրառատ գյուղում դաշինքի համակրի հետ տեղի ունեցած միջադեպին։
Հարցին, թե որն է եղել բուն միջադեպի պատճառը, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ չնայած նրան, որ պատճառը փորձում են ներկայացնել հնուց եկած խնդիրների տեսանկյունից, ինչպես ինքն է նշել՝ ընտրություններ, միջանձնային հարաբերություններ, բուն միջադեպի պատճառը եղել է իրենց հանրահավաքին գտնվող մարդկանց մասնակցել թույլ չտալը, վիրավորելը և հայհոյանք տալը։

7or.am