Լրահոս

13.03.2017 13:59


Ս. Սարգսյանն ու Վլ. Պուտինը կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Ս. Սարգսյանն ու Վլ. Պուտինը կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Այս մասին հայտնում են Ս. Սարգսյանի աշխատակազմից։

Այս խորագրի վերջին նյութերը