Աշխարհ

13.03.2017 12:20


Շվեդիան էլ է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ

Շվեդիան էլ է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ

Չեղարկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի գլխավոր խորհրդական Մեհդի Էքերի՝ Շվեդիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը թուրքական համայնքի։ Այս մասին հայտնում է «BirGun»-ը։

Էքերը հայտնել է, որ դահլիճի սեփականատերն առանց բացատրության է չեղարկել հանդիպումը, որի հիմնական նպատակը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի համար տարվող քարոզչությունն էր լինելու։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Գերմանիան ու Նիդեռլանդներն էին չեղարկել թուրք նախարարների հանդիպումներն իրենց երկրների տարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը