Լրահոս

15.03.2017 11:00


Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը

Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Նորիկ Թևանյանը՝ «7 օր» լրատվավերլուծական կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի հայրը։

Նորիկ Թևանյանը 72 տարեկան էր: Մասնագիտությամբ լինելով ինժեներ՝ նա ավելի քան 4 տասնամյակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ:

Ն. Թևանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 16-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող սգո սրահում: Հասցեն՝ Նուբարաշենի 46 (Էրեբունի թանգարանի հարևանությամբ): Հուղարկավորությունը՝ նույն տեղից, մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին:

«7 օրի» խմբագրակազմը ցավակցում է Անդրանիկ Թևանյանին, Նորիկ Թևանյանի մյուս հարազատներին ու մտերիմներին։

. . .

Նորիկ Անդրանիկի Թևանյանը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 13-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Ղզրքիլիսա գյուղում:

Ավարտելով հարևան Ղուշչի գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1963-ին տեղափոխվել է Երևան և սովորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

Ստանալով ինժեների որակավորում՝ նա 1973-ից աշխատել է Կոմպրեսորների գործարանում:

1976-ից մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատել է Երևանի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում, որն այժմ Պոլիտեխնիկին կից քոլեջ է: Ն. Թևանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ և ստացել կոչումներ՝ վարպետ, ավագ վարպետ, պրակտիկայի գծով պատասխանատու, արտադրության բաժնի վարիչ, ուսումնաարտադրական գծով փոխտնօրեն:

Թևանյանը 1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Լենինգրադում:

Մանկավարժության ոլորտում ունեցած ներդրման համար Թևանյանն արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ տարբեր պարգևների ու մրցանակների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը