Լևոն Անանյանին, մինչև Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալվելը, մեկ էլ տեսել էի մեր մեծերի պանթեոնում' Հրանտ Մաթևոսյանի գերեզմանին ճառելիս: Առանձնապես հատկանշական բան չասաց, ինչպես միշտ, բայց չգիտես ինչու հիշողությանս մեջ մնացին նրա այն խոսքերը, որ Հրանտը մինչև օրս էլ սովորեցնում է մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը: Ահա, ուրեմն, նույն մարդը, երեկ, Պետրոսի առաջ նստած, կես ժամ շարունակ մեզ սովորեցնում էր, թե Հրանտ Մաթևոսյանից, մեր մյուս երևելիներից եւ այսօրվա շնորհալի գրողներից բացի, էլի ով կարող է լինել Հայաստանի գրողների միության անդամ: Լոլոները թողնենք մի կողմ. դրանք դարձյալ հատկանշական չէին: Հիշողության մեջ մնալու արաժանի միտքը, որ հայտնեց մեր գրական աշխարհի առաջնորդը, հետևյալն էր' գրողների միության անդամ կարող են դառնալ բոլորը: Բավական է մարդը մի քանի բան տպագրած, մի քանի ելույթ ունեցած լինի...Պետրոսի զարմացած հարցին' բա տաղա՞նդը, Լևոն Անանյանը հարկ համարեց պատասխանել մի պատկերավոր համեմատությամբ, որ մոտավորապես այսպես հասկացանք. «Գրողների միությունը մի անտառ է, որտեղ կան խոտեր, թփեր, ծառեր: Անտառում հո միայն կաղնիներ չե՞ն աճում»: Հրաշալի է: Երանի Պետրոսը մի ուղիղ հարց տար պարոն Անանյանին. «Բուսական աշխարհի Ձեր թվարկած տեսակներից Դուք, որպես այդ անտառի լիիրավ անդամ, ո՞րին եք պատկանում»: Երանի տար, բայց չտվեց: Չտվեց, որովհետև Պետրոսը լրագրող է, որովհետև, ի տարբերություն գրական անտառում աճող մոլախոտերի, տաղանդ ունի, պահի եւ իր հաղորդման արժեքը լավ է գիտակցում, հասկանում է, թե ինչ է հասարակությունը, ինչ է պետությունը, ինչ է իր պետության անվան հետ կապված ստեղծագործական միությունը: Շատ ապրի Պետրոսը:
Անտառի բուսական աշխարհը, սակայն, Պետրոսի այդ «վրիպումից» առանձնապես ոգևորված սվսվալու պատճառ, այնուամենայնիվ չունի, որովհետև այն, ինչ չասաց Պետրոսը, բազմաթիվ անպատասխանատու հայտարարությունների ու մեծախոսությունների տեսքով գեղգեղաց հաղորդման հյուրը' Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը' փողոցային բանահյուսության եւ բառամթերքի բոլոր կանոններով: Այս մասին մենք կխոսենք քիչ հետո, իսկ հիմա մի շատ կարևոր նորության մասին, որ ինչպես պանթեոնում արտասանած նրա նախադասությունը, դեռ երկար կմանա սերունդների հիշողության մեջ: «Ես թերթ չեմ կարդում»: Բրավո, պարոն Անանյան: Պետք է ասել, որ յոթ ստեղծագործական միությունների նախագահների ձեր գլխավորած շարժումը մամուլի դեմ բողոքի շատ յուրօրինակ ձև է ընտրել: Չկարդալ' հետևաբար չիմանալ զբանս, չիմանալ զբանս' հետևաբար չմտածել, չմտածել' հետևաբար հեռուստաէկրանից խելքին փչածն ասել: Ամեն լավ բանի ձախողում, ի դեպ, սկսվում է լեզվի վրա չկարողանալուց: Սա հավասարապես վերաբերում է բոլոր երկրների թե ղեկավարներին, թե լրատվամիջոցներին եւ թե ստեղծագործական միությունների նախագահներին:
Դուք, կարծեմ, դատի էիք տվել մի լրատվամիջոցի եւ, մեռնեմ օրենքին, ստացել ձեր ուզածը: Այդպես չէ՞: Կներեք, բայց հետաքրքիր է իմանալ' այդ ի՞նչ մոծակ ձեզ կծեց, որ չկարողացաք ձեր «փառավոր» հաղթանակն ըմբոշխնել գրողական համեստ շրջանակներում: Ինչո՞ւ ձեր գլխին հավաքեցիք մյուս ստեղծագործական միությունների «կաղնիներին» եւ քեֆ սարքեցիք երկրով մեկ: Հավանաբար ցանկացաք, ձեր խոսքերով ասած, այս բարոյալքված հասարակության ուշադրությունը գրավել, հա՞: Թե' տեսեք-տեսեք, մեզ դրամով հատուցել են բարոյական վնասի համար, բայց մենք ավելի հեռուն ենք գնալու, ավելի շատ դրամ ենք պահանջելու: Սա՞ էր այդ օրվա աղմուկ-աղաղակի լեյտմոտիվը, որն իր շուրջն էր հավաքել յոթ չափահաս մարդու, թե՞ բուն նպատակը բազմաչարչար հայ ժողովրդին «Կեղանք» չլսված մրցանակի մասին ծանուցե՞լն էր: Չեմ հասկանում: Ո՞վ է ձեզ նման տափակ միտք հուշել, պարոն Անանյան, ազնվորեն խոստովանեք, եւ ձեզ հետ ոչինչ չի պատահի, հավատացնում եմ: Ոչինչ չի փոխվի ձեր շուրջը, քանզի դուք նույնիսկ ընդունակ չեք գիտակցելու, որ ձեզ դրդել են, ներողություն, հիմարության:
Հիմա արդեն վստահ եմ, որ ժամանակին ճիշտ այդպես ձեզ դրդել են դատի տալ լրատվամիջոցին ու նրա հեղինակին: Պատասխանող կողմը ձեր դեմ գրչով էր գործել, ճի՞շտ է: Դա մի թերթ էր, գուցե երկուսը, կարևոր չէ: Նրանք գրել էին, բայց գրողների միության լուսամուտները չէին կոտրել, պահակին չէին ծեծել: Դուք էլ, փառք Աստծո, ոչ թե շինարարական կազմակերպության պրարաբ էիք, այլ գրիչ ունեցող եսիմքանիհոգանոց կազմակերպության ղեկավար: Չէիք կարո՞ղ ձեր կազմակերպությունով, ձեր զենքով պայքարել, այնպես գրել, որ թերթն էլ, թերթի հեղինակն էլ ամոթից գետինը մտնեին: Պարզվում է' չէիք կարող:
Հիմա գանք կղկղանք հիշեցնող ձեր մրցանակին: Նույնիսկ այս հարցում չկարողացաք առաջինը լինել: Վաղուց է, ինչ լրագրողները ժանգոտ կողպեքներ ու բանալիներ են նվիրում զանազան հիմնարկների այն ղեկավարներին, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց վստահված ոլորտը հեռու պահել «չար» աչքից: Բայց, ինչպես ասում են, կրկնությունը գիտության մայրն է: Եվ մեզ հետաքրքրողն էլ այն հարցն է, թե ինչո՞ւ հիշեցիք հատկապես 37 թվականը: Գուցե այն պատճառով, որ 37-ին լրագրողներից շատ ավելի հենց գրողնե՞րն են տուժել... Հա, էլի: Տեսնո՞ւմ եք ինչ բան է վախը: Ոմի՞ց էիք այդպես սարսափած, ո՞վ է հիմա, անկախ Հայաստանում, թերթերի հրապարակումների պատճառով որևէ մեկից հատոuկ ձևի բացատրություն պահանջում: Մենք Ստալինի ժամանակներո՞ւմ ենք, ինչ է: Ինչի՞ց եք ենթադրում, թե թերթի արածը մատնություն է, իսկ լրագրողը' երեք ռուբլով հոգին ծախող արարած: Ավելի հեշտ չէ՞ր պարզապես հայտարարել, որ դուք հրեշտակի թևերով անքննելի արարածներ եք ու խոսքուզրույցը փակել: Ինչո՞ւ եք ստիպում ավելորդ հարց տալ' ո՞վ է այդ դեպքում այն գրող-ստեղծագործ մարդը, ով, սեփական գինը վրան դաջված «Կեղանք» մրցանակ է հնարում եւ ուժայինների ձեռքը տալիս լրագրողին, ում դեմ անզոր է անգամ գրիչ շարժել:
«Հրանտը մինչև օրս էլ սովորեցնում է մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը»: Ստիպված եմ խմբագրել' «Հրանտը սովորեցնում է բոլորին, բացի այս յոթ հոգուց եւ սրանց հնարած մրցանակի հրաշքին սպասողներից»: Մրցանակ չի, իսկը' «Հեղնար աղբյուր», որից, ինչպիսի բարեբախտություն, միայն դրա հեղինակները կկարողանան ջուր խմել:
Իսկ հիմա, ինչպես եւ խոստացել էինք, Անանյանի փողոցային պահվածքի մասին:
Այս մարդը դեռևս հույս ունի, դատական կարգով, լրատվամիջոցից ու նրա հեղինակից ավելին կորզել: Ավելին' թե բարոյական եւ թե նյութական առումով: Նրան չի գոհացրել արդեն հրապարակցած հերքումը, չի բավականացրել նաև դրամական հատուցման չափը: Հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ գործ ունենք: Չէ, սա այն դեպքը չէ, երբ ասում են' ախորժակն ուտելիս է բացվում: Սա այն դեպքն է, երբ մեկն իրեն մինչև վերջ անպատժելի է երևակայում: Այսպիսիներին շատ ենք տեսել' 37 թվին էլ, դրանից հետո էլ: Մենք սիրով դա կվերագրեինք գրողի' առաջին դատավարության արդյունքից ապրած երջանկությանը, սակայն, Անանյանի դեպքում անպատժելիության զգացումին այլևս ավելի ենք հավատում, քանզի, հայտնի բան է, երջանիկ մարդը լեզուն չի երկարացնում տեղի-անտեղի: Պարոն Անանյանն իրեն իրավունք է վերապահում եթերով «կիսագրագետ ժուռնալիստ» որակել հայ լրագրողին, եւ, հաշվի առնելով նրա կին լինելը, սպառնալ, թե ինքն էլ կարող է բամբասանքներ տարածել նրա կասկածելի բարոյական նկարագրի մասին (հասկանալի պատճառներով այստեղ չենք կրկնում այդ թեմայով Անանյանի մտասևեռումը): Ինչպես ասում են' факт на лицо!: Ինչ է դրանից հետևում:
Նախ' պարոն Անանյանը, մարդուն անձնական վիրավորանք հասցնելու համար, նոր օրենքով բոլորովին ազատված է քրեական պատասխանատվությունից, հետևաբար, մեռնեմ օրենքին, պարտավոր է լրագրողին վճարել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը եւ հատուցել (կուզի մեղայականով, կուզի բնամթերքով) այն լրատվամիջոցի կրած բարոյական վնասը, որի անունը հոլովեց եթերում:
Եթե այսքանից հետո լրատվամիջոցին կամ լրագրողին «Յոթի գործով» դարձյալ դատարան քարշ տան Անանյանի որկորին հագուրդ տալու նպատակով, ես արդեն ստիպված կլինեմ, որպես ստեղծագործական որևէ միության չպատկանող ՀՀ քաղաքացի, որպես մարդ, որին ոչ ոք «37 թիվը հիշեցնող այս օրերին» երեք ռուբլի չի տա նման բան գրելու համար, հայտարարել, որ Անանյանն ու իր վեց ընկերները (1+6) պարզապես խմբակային հանցագործներ են: Ջհանդամը, թե առաջին «Կեղիքը» ինձ չեն շնորհի' բարոյալքված հասարակության անդամիս:
Էդիկ Անդրեասյան
Հ.Գ. Անկեղծ ներողություն եմ խնդրում մեր յոթ ստեղծագործական միությունների բոլոր այն անդամներից, ում համար այդ միություններն իրոք արժեք են: Հազար ներողություն նաև, եթե լեզվիս սայթաքումների պատճառով մեկնումեկը տուժեց: Բայց ուրիշ կերպ հնարավոր չէ, տեղ չի հասնում: Տեղ հասցնելն էլ, ինչպես արվեստում, զոհեր է պահանջում:
Ես՝ «Կեղանքի» առաջին մրցանակակիրս...