Աշխարհ

13.03.2017 10:20


Մարին Լե Պեն. «Ո՛չ մի թուրքական նախընտրական արշավ Ֆրանսիայում»

Մարին Լե Պեն. «Ո՛չ մի թուրքական նախընտրական արշավ Ֆրանսիայում»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը դեմ է հանդես եկել թուրքական իշխանությունների կողմից Ֆրանսիայում ցույցերի անցկացմանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ինչո՞ւ մեր երկրում մենք պետք է ընդունենք առաջարկություններ, որոնք մյուս ժողովրդավարությունները մերժել են: Ո՛չ մի թուրքական նախընտրական արշավ Ֆրանսիայում»,- «Twitter»-ի միկրոբլոգում գրել է Լե Պենը:

Ավելի վաղ Նիդեռլանդները թույլ չէր տվել, որ Թուրքիայի արտգործնախարարը մասնակցեր Ռոտերդամում կազմակերպված ցույցին՝ Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին տեղեկացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը