Ապրիլի 2–ից հետո կյանքը, բնականաբար, շարունակվելու է։ Քաղաքական կյանքը՝ նույնպես։
Թե ինչպիսի քաղաքական դասավորում կունենանք, կախված է բոլորիցս։
Ամեն մեկն իր նախապատվությունն ունի, իր համակրանքն ու հակակրանքը։
Հակակրանքի գլխավոր սուբյեկտը հայտնի է՝ գործող իշխանությունը, որը ներկայացված է ՀՀԿ–ի տեսքով։ Ու ինչքան էլ փորձեն տարատեսակ «ծտերի», անդեմ մարդկանց ու կենսագրություն չունեցողների միջոցով «նորացնել» ՀՀԿ–ին, միևնույն է՝ Բ26–ի «տիրակալի» ականջները հնարավոր չէ թաքցնել։ Հնարավոր չէ մոռացության տալ արտագաղթի թվերը, պետական պարտքի չափը, աղքատության աճը և ամենակարևորը՝ մեր երկրի անվտանգությանը հասցված «նախաձեռնողական» ու «ֆուտբոլային» հարվածները։
Ընտրողը չի կարող մոռանալ սրանք և գիտի, թե ումից է պետք ազատվել, բայց ընտրողը նաև պետք է հաշվի առնի, թե ում ումով է պետք փոխել։
Փոփոխությունից խոսում են բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, բայց մի բան է խոսելը, մեկ այլ բան՝ այդ փոփոխություններին տեր կանգնելը և համապատասխան կադրային բազա ունենալը։
Մեզ պետք են փոփոխություններ, որպեսզի կանխվի պատերազմը, որպեսզի կանգնեցվի արտագաղթը, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել, որպեսզի գաղջ մթնոլորտը վերանա։
Ապրիլի 2-ից հետո կերևա, թե ինչ չափով է փոփոխության գաղափարը տեղ հասել։
Ընտրություններից առաջ ու հետո

Պետրոս Ալեքսանյան