Իշխանությունները պահմտոցի են խաղում ժողովրդի հետ։ ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին հնգյակը ոչինչ չորոշող մարդիկ են։ Իսկ քարոզչի հիմնական դերակատար Կարեն Կարապետյանն ընդհանրապես չկա ցուցակում։
Սերժ Սարգսյանը հնարավորինս «մասկիրովկա» է եղել՝ թաքնվելով ոչինչ չորոշող մարդկանց, վարչապետի ու «ռեյտինգային» թեկնածուների հետևում։
ՀՀԿ–ի քարոզչությունն այնպիսին է, կարծես մեր երկրում իշխանություն չկա։ Խոսում են անելիքներից, այլ ոչ թե արածից։ Դե, հասկանալի է, դրական արդյունքներ չունեն, որ խոսեն այդ մասին, ու ստիպված պետք է խոստումներ տան, թե բա՝ անվտանգություն ու առաջընթաց ենք ապահովելու։
Կար ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը«նյուվասյուկիստական» խոստումներ էր տալիս։ Հիմա նման բան չեն անում ՀՀԿ–ական նորաթուխ քարոզիչները և բավարարվում են միայն «է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա» ոճի «լավատեսական» խոստումներով։
Ինչ վերաբերում է հակառակ ճամբարին, ապա այստեղ իշխանափոխության հստակ հայտ է ներկայացրել միայն «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որի հռետորաբանությունը իշխանության «սպարիգ–պարտյնորի» է։ Ճիշտ է, մյուս ուժերն էլ են քննադատական խոսք հնչեցնում, բայց դե...
Կան ԱԺ ընտրություններին մասնակցող «ֆեյք» ուժեր, որոնց խնդիրը դաշտը լղոզելն ու հանրությանը շփոթության մատնելն է։ Նաև՝ Սարգսյանի ընդդիմախոսներին ընդդիմախոսելը։
Հանրությանը շփոթության մատնելու հարցում հսկայական դերակատարում ունեն նաև իշխանության «ռեյտինգայինները», որոնք փորձում են առավելագույնս ապաքաղաքականացնել նոր Սահմանադրությամբ ամրագրված ամենաքաղաքական ընտրությունները և խորհրդարանական ընտրությունների մակարդակն իջեցնել գյուղապետի ընտրության հարթություն։
Քաղաքական այն սուբյկետները, ովքեր իրական փոփոխությունների հասնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու խնդիր են դրել, պետք է հանրությանն օգնեն ճիշտ կողմնորոշվել և հասկանալ, թե ով ով է այս ընտրություններում։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում դրականն այն է, որ քարոզչության ամեն օրը պարզություն է մտցնում «ով ով է»–ի հարցում։
Ով ով է այս ընտրություններում
Իշխանությունները պահմտոցի են խաղում ժողովրդի հետ։ ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին հնգյակը ոչինչ չորոշող մարդիկ են։ Իսկ քարոզչի հիմնական դերակատար Կարեն Կարապետյանն ընդհանրապես չկա ցուցակում։
Սերժ Սարգսյանը հնարավորինս «մասկիրովկա» է եղել՝ թաքնվելով ոչինչ չորոշող մարդկանց, վարչապետի ու «ռեյտինգային» թեկնածուների հետևում։
ՀՀԿ–ի քարոզչությունն այնպիսին է, կարծես մեր երկրում իշխանություն չկա։ Խոսում են անելիքներից, այլ ոչ թե արածից։ Դե, հասկանալի է, դրական արդյունքներ չունեն, որ խոսեն այդ մասին, ու ստիպված պետք է խոստումներ տան, թե բա՝ անվտանգություն ու առաջընթաց ենք ապահովելու։
Կար ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը «նյուվասյուկիստական» խոստումներ էր տալիս։ Հիմա նման բան չեն անում ՀՀԿ–ական նորաթուխ քարոզիչները և բավարարվում են միայն «է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա» ոճի «լավատեսական» խոստումներով։
Ինչ վերաբերում է հակառակ ճամբարին, ապա այստեղ իշխանափոխության հստակ հայտ է ներկայացրել միայն «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որի հռետորաբանությունը իշխանության «սպարիգ–պարտյնորի» է։ Ճիշտ է, մյուս ուժերն էլ են քննադատական խոսք հնչեցնում, բայց դե...
Կան ԱԺ ընտրություններին մասնակցող «ֆեյք» ուժեր, որոնց խնդիրը դաշտը լղոզելն ու հանրությանը շփոթության մատնելն է։ Նաև՝ Սարգսյանի ընդդիմախոսներին ընդդիմախոսելը։
Հանրությանը շփոթության մատնելու հարցում հսկայական դերակատարում ունեն նաև իշխանության «ռեյտինգայինները», որոնք փորձում են առավելագույնս ապաքաղաքականացնել նոր Սահմանադրությամբ ամրագրված ամենաքաղաքական ընտրությունները և խորհրդարանական ընտրությունների մակարդակն իջեցնել գյուղապետի ընտրության հարթություն։
Քաղաքական այն սուբյկետները, ովքեր իրական փոփոխությունների հասնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու խնդիր են դրել, պետք է հանրությանն օգնեն ճիշտ կողմնորոշվել և հասկանալ, թե ով ով է այս ընտրություններում։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում դրականն այն է, որ քարոզչության ամեն օրը պարզություն է մտցնում «ով ով է»–ի հարցում։
Կորյուն Մանուկյան