«Եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել»
–Այնպես պետք է անենք, որ մեր տեսակը նորից բարձրանա։ Այս պայքարը ստամոքսի պայքար չէ, այլ մարդ մնալու, մարդ, որի կարիքն ունի այսօր հայոց աշխարհը,– Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամՄանվել Եղիազարյանը։
–Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, երբ ժողովուրդը տառապում է ցավերի մեջ։ Վախենալ պետք չէ. եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել. սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան ներկայացնում են։ Հարկավոր է ոչնչից չվախենալ, չստորանալ, պարտավոր ենք այս ամենին վերջ տալ։ Եթե չկարողանանք ինչ–որ բան փոխել ընտրություններով, պայքարը շարունակվելու է, նոր, պարտիզանական պայքար կսկսենք. նրանք ձեզանից ավելի են վախենում, քան ձեզ ասել են։
«Եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել»
–Այնպես պետք է անենք, որ մեր տեսակը նորից բարձրանա։ Այս պայքարը ստամոքսի պայքար չէ, այլ մարդ մնալու, մարդ, որի կարիքն ունի այսօր հայոց աշխարհը,– Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը։

7or.am