Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներդրումային հիմնադրամ կստեղծվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջև համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։
Ռուսաստանը և Թուրքիան պայմանագրի շրջանակներում միասին կաշխատեն՝ երկկողմ տնտեսական կապերը ամրապնդելու, երկու երկրների միջև ներդրումային հոսքերը ավելացնելուն միտված ներդրումային ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Ըստ պայմանագրի՝ Թուրքիան և Ռուսաստանը մինչև 500 միլիոնական ԱՄՆ դոլար ներդրում կանեն, ինչի շնորհիվ ներդրումային հիմնադրամի ֆոնդը կկազմի 1 միլիարդ դոլար։