Էրդողան. «Մոսկվան կարող է առաջնորդել ԼՂ հարցի կարգավորումը»
Նախօրեին Կրեմլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո մասնակցել է նաև ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին:
«Սպուտնիկի» փոխանցմամբ՝ իր ելույթում էրդողանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը, և որքան մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը»,–ասել է Էրդողանը։
Թուրք նախագահը հավելել է՝ Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում:

7or.am