«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները հանդիպել են մրգաշենցիների հետ (տեսանյութ)
Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Կոտայքի մարզում իրականացվող քարոզարշավի շրջանակներում վերջին այցը կատարեց Սեյրան Օհանյանի հայրենի Մրգաշեն գյուղ: Այստեղ նրանց դիմավոերցին մեծ խանդավառությամբ, կենդանի երաժշտությամբ: Դաշինքի անդամները նախ ծաղիկներ դրեցին արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին, ապա սկսեցին շփվել բնակիչների հետ: Գյուղի տարեց բնակիչներն առանձնակի ջերմությամբ էին լցվել՝ տեսնելով Սեյրան Օհանյանին: Վերջինս գրկախառնվեց նրանց հետ՝ նշելով, որ հիշում է բոլորին: ՍԵյրան Օհանյանը, ելույթով հանդես գալով, նախ նշեց, որ Մրգաշենում է անցել իր պատանեկությունը, այստեղ է ավարտել դպրոցը:
Խոսելով դաշինքի ծրագրերի մասին՝ Օհանյանը նշեց, որ տնտեսության զարգացման անհրաժեշտ պայմաններից է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:
«Մենք փոքր և միջին բիզնեսի համար՝ մինչև 65 մլն շրջանառություն ունեցող, 5 տարով ազատելու ենք հարկերից»,-նշեց նա:
Մյուս կարևոր հարցն արտագաղթն է, ոչ միայն երկրից դուրս, այլև սահմանամերձ գյուղերից շրջկենտրոններ և մայրաքաղաք:
«Դրա համար մենք ներդրել ենք մայրական կապիտալի գաղափարը: Առաջին ծնվող երեխաների համար հատկացվել է 100 հազ. դրամ, երկրորդի համար մնալու է նույնը՝ 500 հազ. Դրամ, երրորդը՝ 1 մլն, չորրորդը՝ 2մլն դրամ: Բացի դրանից չորրորդ երեխայի ծնվելուց հետո 3 մլն դրամ մայրական կապիտալ է ձևավորվելու , որպեսզի ծնողներն իրենց հնարավորության շրջանակներում որպեսզի օգտագործեն: Եվ ամսեկան 18 հազար դրամի փոխարեն հատկացվելու է 30 հազ. դրամ»:
Ըստ այդմ՝ Օհանյանի կարծիքով մեր գերխնդիրը պետք է լինի մեր հակառակորդին «օրորոցային վրեժ» հայտարարելը: Իսկ այսօր իշխանությունները այս ամենի մասին մտածելու փոխարեն, երբ տեսնում են, որ ժողովուրդը ըմբոստանում է, ավելացնում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ուժերին:

Աղբյուրը՝ «Zham.am»
Մանրամասն՝ տեսանյութում