Կարծիք

11.03.2017 11:28


Սեյրան Օհանյանի կոչը քաղաքական ուժերին

Սեյրան Օհանյանի կոչը քաղաքական ուժերին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։

Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։

Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ թե իրենք՝ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին։

Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։

Ես սա ասում եմ որպես մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։

Ես սա ասում եմ որպես մարդ, որն առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհել իր կյանքը։

Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։

Եվ վերջապես, ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց, ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը