Աշխարհ

11.03.2017 19:22


Ըստ ՄԱԿ–ի՝ աշխարհն ապրում է 1945–ից հետո ամենամեծ հումանիտար ճնգնաժամը

Ըստ ՄԱԿ–ի՝ աշխարհն ապրում է 1945–ից հետո ամենամեծ հումանիտար ճնգնաժամը

ՄԱԿ–ից հայտարարել են, որ աշխարհն ապրում է 1945–ից հետո ամենախոշոր հումանիտար ճգնաժամը։ Այս մասին փոխանցում է «Associated Press»–ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով խորհրդական Սթիվեն Օ'Բրայենը նշել է, որ աշխարհում մոտ 20 մլն մարդ բախվել է սովի հետ։

«Առանց կոլեկտիվ ու կոորդինացված ջանքերի՝ այդ մարդիկ պարզապես կմահանան սովից, շատ–շատերն էլ կտառապեն ու կմահանան հիվանդությունների հետևանքով»,–ասել է նա։

ՄԱԿ–ից կոչ են արել անհապաղ օգնություն տրամադրել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին ու Նիգերիային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը