Աշխարհ

11.03.2017 10:45


Մալազիայում դեռ չգիտեն՝ ինչ անել Կիմ Չոն Նամի մարմնի հետ

Մալազիայում դեռ չգիտեն՝ ինչ անել Կիմ Չոն Նամի մարմնի հետ

Մալազիայի իշպանությունները դեռ չգիտեն՝ ինչ անել փետրվարի 13–ին սպանված Կիմ Չոն Նամի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր մարմնի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ երկրի առողջապահության փոխնախարար Հիլմի Յախայային հղումով։

Երկրի օրենսդրության մեջ մարմինը վերադարձնելու ժամկետների սահմանափակում չկա։ Ընդ որում՝ մարմինը հանձնվում է միայն մոտ ազգականներին։

«Հաշվի առնելով առկա ռեզոնանսը՝ որոշում ընդունելու համար ժամանակ է հարկավոր»,–ասել է մալազիացի պաշտոնյան։

Ավելի վաղ Մալազիայի իշխանություններն առաջին անգամ Կիմ Չոն Նամի սպանության մեջ ուղղակիորեն մեղադրել էին Փհենյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը